2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ ներքին միգրացիոն տեղաշարժերում ներգրավված է եղել 7,100 մարդ, այդ թվում 55.6%-ը` քաղաքային բնակավայրերից: Այսպես, քաղաքային բնակավայրերում քաղաքից այլ քաղաք է տեղափոխվել 2,347 մարդ կամ ներքին միգրանտների 33.0%- ը, իսկ քաղաքից գյուղ` 2,091 մարդ կամ միգրանտների 29.5%-ը, այն դեպքում, երբ գյուղական բնակավայրերում գյուղից քաղաք են տեղափոխվել 1,599 մարդ կամ ներքին միգրանտների 22.5%-ը և գյուղից այլ գյուղ` 1,063 մարդ կամ միգրանտների 15.0 %-ը: