Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ATP վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնական վերադառնալն իր համար առաջնային չէ:
«Հիմա ես մտածում եմ Բարսելոնայի մրցաշարում հաջող ելույթի մասին: Այս պահին վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնական վերադառնալն ինձ համար առաջնային չէ: Մոնտե Կառլոյում կարևոր էր հաղթել Նովակին, սակայն ավելի կարևոր էր պարզապես հաղթել այդ մրցաշարում: Կարիերայի ավարտին նշանակություն կունենան իմ տիտղոսները, ոչ թե եզրափակիչների մրցակիցների անունները»,- ասել է իսպանացի թենիսիստը: