ԱՄՆ ջրագնդակի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Գրիգորյանը Спорт-экспресс գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների մասին, որոնք հավակնում են Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել:
«Ռուսաստանը մրցելու է Կանադայի հավաքականի հետ: Մենք շատ հաճախ ենք խաղում այդ երկրի հավաքականի հետ: Այս տարվա ընթացքում մենք նրանց հետ հանդիպել ենք 4 անգամ: Այս մրցաշարի ընթացքում կանադացիները ենթախմբում գրավել են 3-րդ հորիզոնականը: Վստահ եմ, որ Ռուսաստանը ունի այնքան ներուժ, որպեսզի կարողանա ձեռք բերել Օլիմպիական ուղեգիր», – ասել է Ադամ Գրիգորյանը: