Friday, 30 09 2022
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ
ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ
Մեր ջանքերն ուղղված են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ապահովմանը
Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ թե այնտեղ Էրդողանի հետ կհանդիպեմ, թե ոչ՝ դեռ հստակ չէ. Փաշինյան
22:00
Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ՌԴ կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը
Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան
Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ
Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ Արևելյան Զանգեզուր, մենք անուն ունենք անգամ նախագծին՝ Հայկական խաչմերուկ
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
21:00
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան
Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան
20:50
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին
Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան
Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան
Դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել․ Փաշինյան
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները
Հանդիպե՞լ, ինչի՞ համար․ Փաշինյանը նախկին նախագահների հետ հանդիպման մասին
ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը. Միրզոյանն ընդունել է դեսպանին և գլխավոր հյուպատոսին
Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն․Փաշինյանը՝ զոհերի անունները չհրապարակելու մասին
Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված
Սահմանին լարվածությունը պահպանվում է․ նոր սադրանքը չի բացառվում․ Փաշինյան

Միանշանակ համոզուած եմ` լեզվի հարցը գերտէրութեան պատուէրի հետ կապուած է

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների շուրջ զրուցել ենք Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ:


– Շահան, «Լեզվի մասին» օրենքն արդեն իրականություն է: Սերժ Սարգսյանը օրերս վավերացրեց այն: Չանցած մի քանի օր, նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատողների համար հատուկ ռուսերենի դասընթացներ է կազմակերպել: Բացի այդ, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն էլ ասել է, որ ռուսերենի իմացությունը թույլ կտա բարձրացնել քաղաքապետարանի կառավարչական որոշումների մշակման որակը: Ի՞նք կասեք հայրենիքում տեղի ունեցող այս երևույթների մասին:


– Դեսպանի խանդավառ յայտարարութիւնը կ՛ընդգծէ, որ խնդիրը ոչ թէ սոսկ օտար լեզուներու իմացութեան աստիճանաչափի բարձրացման կ՛առնչուի, այլ յստակ քաղաքական շարժառիթներ ունի։ Հարցը, իր ընդհանուրին մէջ կարելի է դիտարկել գերտէրութեան մը ազդեցութեան գօտիի ընդարձակման և այդ նպատակին համար բարենպաստ ենթահող ձևաւորելու քաղաքականութեան շրջածիրին մէջ։ Մշակութային թափանցումի և ազդեցութեան տարածման ամէնէն հզօր գործօններէն է լեզուի տարածումը։ Գաղութատիրութիւններու պատմութեան մէջ միշտ այդպէս եղած է: Հիմա մենք ինքներս նման նախաձեռնութեան օրինական ուժ տալով նպաստած կ՛ըլլանք քաղաքական շարժառիթներէ մեկնած այս նպատակի իրականացման մեր երկրին մէջ: Միանշանակ համոզուած եմ, որ հարցը գերտէրութեան պատուէրի հետ կապուած է, և որևէ ձևով օտար լեզուներու իմացութեան աստիճանաչափի բարձրացման բանավէճի հարթութիւն պէտք չէ տեղափոխել անոր քննարկումը:


– Կրիվոպուսկովը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, թե ռուսաց լեզուն Հայաստանի անվտանգության լեզուն է: Ի՞նչ է սա նշանակում: Համատարած ռուսաֆիկացո՞ւմ: Սփյուռքը, այդ թվում Դուք` որպես ներկայացուցիչ, ի՞նչ եք այս ամենից ենթադրում:


– Օրէնքը ի հարկէ չի վերաբերիր միայն ռուսական լեզուին։ Օտարալեզու դպրոցներու, թէև սահմանափակ թիւով, ստեղծման արտօնութեան մասին է խօսքը։ Բայց ռուս դեսպանի բացայայտ շահագրգռուածութիւնը և այդ առումով կատարած յայտարարութիւնները մտածելու տեղի կու տան պատուիրատուի հասցէին մասին։ Ես ի հարկէ կտրականապէս դէմ եմ այս օրէնքին, որովհետև աւելի կողմ էի և եմ գոյութիւն ունեցող հանրակրթական համակարգին մէջ օտար լեզուի տիրապետման համար գոյութիւն ունեցող դասապահերու, մատուցման եղանակներու որակի բարձրացման և համապատասխան մանկավարժ ներուժի ներգրաւուածութեան, որակաւորման և ընդհանրապէս պատրաստուածութեան մակարդակի բարձրացման: Նման օրէնքը եթէ օտարալեզու դպրոցներու թիւը կը սահմանափակէ, զայն նախաձեռնողները պէտք է նաև լեզուի տեսակի սահմանափակում մտցնէին (օրինակ` 2 ռուսալեզու դպրոց, 2 անգլիալեզու դպրոց, 2 ֆրանսալեզու դպրոց…), որպէսզի կանխուէր նաև համատարած ռուսականացումի կամ համատարած անգլերէնացումի վտանգը:


Օրէնքի արձագանգներն ու հնչած մտահոգութիւնները կը խօսին մէկ լեզուի համատարածման մասին։ Սա է առայժմ փաստը, ինչ որ կը վերահամոզէ անոր քաղաքական շարժառիթը:


– Մինչև այս պահը սփյուռքը շատ հարցերում աջակցել է ՀՀ իշխանություններին։ Ի՞նչ եք կարծում, վերջին որոշումները կարո՞ղ են սփյուռքի տրամադրությունների վրա ազդել:


– Թէ ինչի՞ կը հանգեցնէ այս օրէնքը բացարձակ հաստատում կատարելը ճիշդ չեմ գտներ։ Կը կարծեմ, որ հասարակական կազմակերպութիւնները, կրթութեան և մշակոյթի գործիչները աշխատանք ունին։ Ի վերջոյ, որևէ օրէնք իր հերթին փոփոխելի է կամ նաև ընդհանրապէս յետս կոչելի։ Օրէնքի սահմաններուն մէջ աշխատանքը պէտք է շարունակել: Կը հասկնամ հարցին ենթաթեքսթը, որ ըսել կ՛ուզէ թէ կ՛ուղղուինք դէպի ամբողջական կախեալութիւն։ Ես դէմ ըլլալով օրէնքին, առարկայական վերլուծումի փորձ կատարելու համար յայտնեմ, որ խորհրդային վարչակարգի տարիներուն, երբ տասնամեակներ շարունակ ռուսականացման քաղաքականութիւն լեզուով, մշակոյթով, մտայնութեամբ տիրական և կեդրոնական ձևով կ՛իրականացուէր, հայրենի հասարակութիւնը գիտակցութիւնն ու դիմադրողականութիւնը կրցաւ պահել ե՛ւ լեզուին, ե՛ւ մշակոյթին ե՛ւ ազգային մտածողութեանը տիրութիւն ընելու։ Պիտի չուզէի մանրամասնութիւններու մէջ մտնել։ Միայն պէտք է ընդգծել, որ երբ ժամանակը հասաւ փաստուեցաւ, որ համառուսականացման քաղաքականութիւնը գէթ ակնկալուած արդիւնքը չէր ունեցած Հայաստանի մէջ, չըսելու համար որ ձախողած էր:


– Ըստ Ձեզ, իշխանությունների նման մոտեցումը երկիրը ո՞ւր կարող է տանել, շատերը այն կարծիքին են, որ գնում ենք կործանման:


– Ծայրայեղացուած յոռետեսական եզրանյանգումներ կատարելու համաձայն չեմ։ Ես մէկ անգամ ևս հաստատեմ, որ դէմ եմ օրինագիծին։ Այսուհանդերձ տամ հետևեալ օրինակը։ Ես Լիբանանի մէջ յաճախած եմ Համազգայինի Ճեմարան, որտեղ 5րդ դասարանէն ետք հայ գրականութենէն և հայ ժողովուրդի պատմութենէն բացի մնացեալ դասանիւթերը՝ գիտութիւն, մաթեմաթիկա, ֆիզիքա, քիմիա, աշխարհագրութիւն, փիլիսոփայութիւն առարկաները կը դասաւանդուէին ֆրանսերէնով։ Այս կրթահամակարգը, սակայն, որևէ կերպ չէ ազդած իմ և իմ սերնդի դասընկերներին կամ այժմ էլ նաև նոյն դպրոցը աւարտած և յաճախող իմ զաւակներին և իրենց սերնդակիցներին զիջելու իրենց հայերէնախօսութիւնից կամ հայերէնի իմացութիւնից։ Ես ի հարկէ գիտակցում եմ, որ տարբեր պայմանների մասին է խօսքը։ Մենք այստեղ ստիպուած ենք հետևելու տեղւոյն պետութեան կրթահամակարգի ճշդած չափորոշիչներին։ Թէև Լիբանանը իւրայատուկ պարագայ է, ուր գործում է օտարալեզու դպրոցների դրութիւնը: Բայց օրինակ, այլ երկրներում գործում է օտարալեզու դպրոց տեղւոյն հաւատարմագրուած օտարազգի դիւանագիտական անձնակազմի զաւակներին ուսման հնարաւորութիւն տալու համար։ Միայն: Կործանում չի լինելու ի հարկէ։ Բայց որ մի քայլ առաջ կը տանի մեր երկրի կախեալութեան գործընթացը դա պարզ է։ Ամենանպաստաւորը կը լինէր այն, որ հանրակրթութեան ընդհանուր համակարգի մէջ օտար լեզուներու տիրապետման առումով մասնագիտական քայլեր առնուէին, առանց օրէնքի մէջ փոփոխութիւններ մտցնելու:


 – Սփյուռքը «Լեզվի մասին» օրենքի հարցում արդյո՞ք ավելի ակտիվ չպետք է հանդես գար։


– Սփիւռքը ակտիվութիւն պէտք է ցոյց տայ ոչ միայն այս հարցին նկատմամբ։ Միայն Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը չէ կամ աւելի քոնքրէթ՝ հայթուրք յարաբերութիւնները կամ ղարաբաղեան հակամարտութիւնը չէ որ պիտի հետաքրքրի սփիւռքահայութեան: Առանց գովազդային նպատակի ասեմ, որ «Ազդակ» օրաթերթը բանավէճ կազմակերպեց այս հարցի շուրջ։ Մի քանի անգամ խմբագրական գրուեց երևոյթին դէմ և յատուկ նիւթերով լուսաբանեց խնդիրը, ներառելով սփիւռքահայ մտաւոր ներուժի ներկայացուցիչների տեսակէտները: Սփիւռքի ակտիվ մասնակցութիւնը կը ձևաւորուի և կը կայանայ այն ատեն, երբ սփիւռքը բացի յայտարարողական բնոյթի առնչակցութիւնից, մասնակից կը դառնայ հայաստանեան խնդիրներին։ Մանաւանդ մասնակից կը դառնայ որոշումների գործընթացներին։ Իսկ դա արդէն նոր կանոնակարգումների կը կարօտի և կ՛առնչուի Հայաստանսփիւռք աւելի արդիւնաւէտ համագործակցութեան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում