Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը նշել է, որ Ռաֆայել Նադալը հիանալի խաղ է ցուցադրում գրունտային ծածկով կորտերում, և միաժամանակ խոստովանել, թե անհամբեր սպասում է Բարսելոնայում իր առաջին խաղի կայացմանը:
«Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, ով չի համաձայնի թենիսի պատմության մեջ գրունտային ծածկով կորտերում Նադալի առաջատար լինելու փաստին: Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, բայց Մոնտե Կարլոյում Ռաֆայելի անընդմեջ 8 հաղթանակներից կազմված ռեկորդային շղթան հազիվ թե հնարավոր լինի գերազանցել:
Հնարավորություններիս սահմաններում կաշխատեմ լավ հանդես գալ Բարսելոնայում: Այստեղ ես ինձ զգում եմ՝ ինչպես տանը. նախկինում հաճախ եմ մարզվել Բարսելոնայում»,- Մարեյի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները: