Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար Միթ Ռոմնին այս գիշեր հաղթել է ԱՄՆ հինգ նահանգներում` Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Կոնեկտիկուտում, Դելավերում և Ռոդ Այլենդում կայացած նախնական ընտրություններում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ դեռևս հայտնի չեն հստակ արդյունքները, սակայն փորձագետները ոչ մի կասկած արդեն չունեն, որ Ռոմնին կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Նա հաղթել է կայացած նախորդ նախնական ընտրություններից մեծ մասում: