Wednesday, 05 10 2022
17:20
ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ
Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ
17:07
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 6, 2022
17:00
Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
«Իսկապես, Ադրբեջանը մեզ փոխանցել է նման փաստաթուղթ»․ Արարատ Միրզոյան
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լևոն Զեքիյանին
«Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, բայց ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»
Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Աջափնյակի բնակիչների հետ
Լուրերի օրվա թողարկում 16:30
16:25
ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան

Արիներ. Երևանը ՀՀ մայրաքաղաքն է, ոչ թե Մոսկվայի մասնաճյուղը

Օրերս ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասընթացներ կազմակերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար: Նշվում է, որ հունվարի 19-ին կայացել է դասընթացների բացումը, որին մասնակցել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:
Ըստ այդ հրահանգի, քաղաքապետարանի 26 աշխատակիցների, ներառյալ՝ վարչության պետերի, վարչությունների և քաղաքային տնտեսությունների գլխավոր ու առաջատար մասնագետների համար պարապմունքներն անցկացնելու են փորձառու մանկավարժներ, և դասընթացների տևողությունը 3 ամիս է լինելու:
Ամեն բան այսպես հստակ էլ կավարտվեր, եթե մեզ չահազանգեին, որ նորանշանակ քաղաքապետը ներքին կարգով հայտնել է, թե ովքեր դասընթացներից հետո լավ չհանձնեցին քննությունները՝ կզրկվեն աշխատանքից:
Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) նախապես հայտարարում է, որ նման վարվելակերպի դեպքում անվարան կպահանջի քաղաքապետի հրաժարականը՝ որպես հայկական պետության թշնամու:
եթե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծում է, թե ինքն առաջվա պես «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարն է, իսկ Երևանն էլ այդպիսով վերածվել է Մոսկվայի մասնաճյուղի, ապա չարաչար սխալվում է: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է (իսկ հայության մեջ՝ ազգային լեզուն), և որևէ հայ պաշտոնյա պարտավոր չէ օտար լեզուների իմացությամբ «տեղավորվել» աշխատանքի:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք լեզուների իմացությունը և կողջունենք քաղաքապետի այս դիրքորոշումը, եթե քաղաքապետարանի աշխատակիցները սովորեն ու տիրապետեն ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների: Բայց դա չի կարող պարտադիր պայման համարվել ՀՀ-ում աշխատանք ունենալու համար:
Եթե նման քաղաքականություն կիրառվի քաղաքապետարանում, ապա սա նախ ահազանգ է, որ «քաղաքական պոռնկությունը» նոր փուլ է մտնում մեզանում և ռուսամանյակները (ռուսամետը մեղմ է ասված այս դեպքում) փորձում են նորովի սիրաշահել իրենց պապա-տերերին: Եվ երկրորդը՝ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում տարեվերջյան դավադիր փոփոխություններն արդեն իսկ այլալեզվության (այլալեզու կրթության իրավունքն արդեն սկսեց բացասականորեն ազդել) մոլուցք հաղորդեցին ոմանց…
Եթե քաղաքապետը փորձում է պարզապես լեզվաիմացության խնդիրը կարգավորել, ապա խորհուրդ կտանք իր ենթակայության տակ աշխատողներին, հատկապես՝ ղեկավար (առաջին հերթին՝ հենց ինքը), քննություն հանձնեն հայոց լեզվի իմացությունից և սեփական այլասիրությունը չդարձնեն պետական քաղաքականություն:
Հայ ազգայնականների համախմբումը ՀՀ իշխանություններին կոչ է անում զգոն լինել և թույլ չտալ, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր…
Կոչ ենք անում նաև վերանայել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում կատարված նոր փոփոխությունները՝ վերջ տալով այլալեզու կրթության և բազմալեզվության պառակտիչ ու ազգաքանդիչ քաղաքականությանը:

Հայ Արիական միաբանություն
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում