Apple ընկերությունը երկու օր առաջ սահմանել է հերթական ռեկորդը: iPhone, iPod, iPad սարքերի համար Apple Store առցանց ինտերնետ խանութում վաճառված հավելվածների ընդհանուր թիվը եղել է 10 մլրդ: 10 միլիարդերորդ հավելվածը գնող բրիտանուհուն ընկերությունը նվիրել է 10 հազար դոլարի գնումներ կատարելու չեկ:
Երկու տարի առաջ ստեղծված խանութն առաջարկում է ավելի քան 350 հազար հավելված: Նրանից բավականին հետ է մնում շուկայի մյուս առաջատարներից մեկը` GetJar ինտերնետ խանութը:
Հայտնի է նաև, որ անցած տարվա չորրորդ եռամսյակում Apple ընկերությունը նոր ցուցանիշներ է արձանագրել iPhone հեռախոսների, Mac նոութբուկերի և iPad պլանշետների վաճառքի առումով: