Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օբաման կրկին խուսափում է «ցեղասպանություն» բառից

ԱՄՆ-ի նախագահը կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառից` հերթական անգամ ամերիկահայությանը հասցեագրած ապրիլքսանչորսյան ուղերձում գործածելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահատությունը:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: Մեր այս քայլով մենք մեր հարգանքի տուրք ենք մատուցում այն մեկուկես միլիոն հայերին, որ դաժանաբար կոտորվեցին կամ բռնեցին մահվան ուղին Օսմանյան կայսրության անկման շրջանում», – հայտարարում է Օբաման` նշելով նաեւ, որ 1915 թվականի իրադարձություններից 97 տարի անց էլ ողջ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում լայնորեն նշվում է այս տխուր տարելիցը:

«Մեր պարտավորությունն է` գործով ու խոսքով վառ պահել նահատակների հիշատակի կրակը, ինչպես նաեւ թույլ չտալ, որպեսզի պատմության այս մութ էջերը երբեւիցէ կրկնվեն», – հայտարարում է Օբաման` հատուկ ընդգծելով. – «Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ»:

Օբաման, ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ խոսել է հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ պատմությանն առերեսելու անհրաժեշտության մասին:

«Փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Հնարավոր չէ առաջ շարժվել առանց անցյալի հետ հստակ առերեսման: Միացյալ Նահանգներն իրենց սեփական պատմության պարագայում բազմիցս դիմել են այդ քայլին, եւ ես համոզված եմ, որ դրանից հետո մենք շատ ավելի ուժեղ ենք դարձել», – նշում է Օբաման` մատնանշելով այն անհատ հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:

«Թեեւ կորսված մարդկային կյանքերը այլեւս երբեք ետ չես բերի, այնուհանդերձ հայ ժողովրդի ժառանգությունը հաղթանակել է: Ձեր հավատը, համարձակությունն ու ուժը ձեզ հնարավորություն տվեցին վերապրել ու բարգավաճել` աշխարհով մեկ կենսունակ համայքներ ստեղծելով», – նշում է Միացյալ Նահագների նախագահը` շարունակելով հայերի հասցեին հաճոյախոսությունների շարքը. – «Դուք համարձակորեն կարողացաք պահպանել ձեր ժառանգությունը` փոխանցելով այն սերնդեսերունդ: Ամերիկահայությունը տարբեր ոլորտներում ներդրումներ է ունեցել` նպաստելով թե’ ԱՄՆ-ի զարգացմանը, թե’ Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ զարգացմանը»:

Եզրափակելով իր ուղերձը` Սպիտակ տան ղեկավարը նշում է. – «Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք` վերհիշելով Մեծ եղեռնի մութ օրերն ու պարտավորվելով ավելի պայծառ ապագա ապահովել Հայաստանի ժողովրդի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում