The Guardian պարբերականը հաղորդում է, որ բելգուհի Քիմ Քլայսթերսը բաց կթողնի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը: Չմասնակցելու պատճառ հանդիսացավ թենիսիստուհու հերթական վնասվածքը: Մարտ ամսվա վերջին նրա մոտ գրանցվել էր ազդրի մկանի կտրվածք: Այն ժամանակ բժիշկները հայտնեցին, որ մարզուհին բաց կթողնի 4 շաբաթ և կկարողանա վերադառնալ կորտ Մադրիդի մրցաշարից առաջ:
Ահա և պարզ դարձավ, որ թենիսիստուհին չի կարողանում վերականգնվել: Քլայսթերսը կորտ կվերադառնա «Ռոլան Գարոս»-ից հետո և կպատրաստվի «Ուիմբլդոն»-ի մրցաշարին: