Եղանակների տաքացման պատճառով Սյունիքի մարզի աղբյուրների, գետերի ջրերը պակասել են։ Այդ իսկ պատճառով «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասը անցել է ժամային գրաֆիկի։ Այսինքն՝ 24-ժամյա ջրամատակարարման փոխարեն սպառողներին ջուր կմատակարարվի օրական 3-4 ժամ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հանգստյան օրերին Կապանում տեղակայված զորամասերին ջուր մատակարարվել է մեքենաներով։