Լսելով ալյուրի թանկացման մասին՝ սյունեցիները շտապել են խանութներ, որպեսզի պարկերով ալյուր գնեն։ Սակայն պարզվում է, որ Հայաստանի հարավում ոչ մի նոր թանկացում չկա։ Դեկտեմբեր ամսից մարզի խանութներում այլուրի 1 կգ-ը վաճառվում է 250 դրամով։ Հետաքրքիր է` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունը միայն մայրաքաղաքո՞ւմ է գործում։ Մարզերը, ըստ երևույթին, դուրս են մնացել։