Friday, 30 09 2022
Փաշինյանի խոսքում նորություն չկար, կար էմոցիոնալ դաշտ, որ ՀՀ-ն ճնշման տակ է
Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը
Փաշինյանը կոչ արեց Փելոսիի՝ Հայաստան այցին հակառուսական կոնտեքստ չտալ
Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել. Փաշինյանը՝ երթուղիների ապաշրջափակման մասին
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ
ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ
Մեր ջանքերն ուղղված են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ապահովմանը
Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ թե այնտեղ Էրդողանի հետ կհանդիպեմ, թե ոչ՝ դեռ հստակ չէ. Փաշինյան
22:00
Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ՌԴ կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը
Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան
Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ
Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ Արևելյան Զանգեզուր, մենք անուն ունենք անգամ նախագծին՝ Հայկական խաչմերուկ
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
21:00
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան
Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան
20:50
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին
Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան
Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան
Դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել․ Փաշինյան
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները

Human Rights Watch-ը քննադատում է ՀՀ իշխանություններին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում ամփոփում է 2010 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտման հետևյալ դեպքերին. 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո անազատության մեջ է պահվում ընդդիմադիր 12 գործիչ, ոստիկանության կողմից իրականացվում են վայրագություններ ու դաժան վերաբերմունք անազատության մեջ գտնվող մարդկանց հանդեպ, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարվել է փոփոխություն, ինչը սպառնում է սահմանափակել մամուլի բազմակարծությունը, իշխանությունները շարունակում են ճնշել խորհրդարանի ազատությունը, միջազգային գործընկերները չեն օգտագործել իրենց լծակները Հայաստանում մարդու իրավունքների պահպանման վրա ազդելու համար:
Ահա այս բոլոր խնդիրները, որոնք մարդու իրավունքնրի բացահայտ խախտումներ են կամ խոչընդոտում են մարդու իրավունքների պահպանմանը, մանրամասն քննարկվում են զեկույցում:
Անդրադառնալով դիրքի չարաշահման դեպքերին` Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները գրում են. «Իշխանությունը նախկինի պես իրական հետաքննություն չանցկացրեց` հայտնաբերելու համար 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների դեմ ոչ համարժեք ուժ կիրառողներին: Ուժի կիրառման համար ընդամենը 4 ոստիկան դատապարտվեց, նրանք էլ համաներմամբ անմիջապես ազատ են արձակվել: Մարտի 1-ի 9 զոհերի հարազատների դիմումը դատարան` քննել սպանության դեպքը, չի բավարարվել: Նոյեմբերին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երկու դիմակավոր մարդ հարձակվել ու ծեծի են ենթարկել իրեն, բայց կառավարությունը հերքում է այս հայտարարությունը»։ Զեկույցի երկրորդ հատվածում խոսվում է ոստիկանների կողմից իրականացվող վայրագությունների ու դիրքի չարաշահումների մասին: Մասնավորապես, հեղինակներն անդրադառնում են ոստիկանական բաժանմունքում զոհված Վահան Խալաֆյանի և Լևոն Գուլյանի մահվան հետաքննություններին: Հիշեցնենք, որ Խալաֆյանի մահվան հետաքննության արդյունքում չարաշահման համար մեղադրվել են հիմնարկի պատասխանատու ոստիկանները, սակայն Խալաֆյանի հարազատները, ովքեր համոզված են, որ նա ինքնասպան չի եղել, այլ սպանվել է, պահանջում են սպանության հոդված ևս:
Human Rights Watch-ն իր տարեկան զեկույցում անդրադառնում է նաև YouTube կայքում հայտնված տեսանյութին, որտեղ զինված ուժերի սպան ստորացնում ու ծեծի է ենթարկում երկու շարքային զինվորականների:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը գրում է նաև մեկ այլ դեպքին մասին. «Հունիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեղավոր ճանաչեց 2009 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկում մահացած Աշոտ Հարությունյանի գործով: Դատարանը համարեց, որ խարդախության և հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով դատապարտված տղամարդու համար իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովել մի շարք խրոնիկ հիվանդությունների բուժումը»:
Ըստ Human Rights Watch –ի` Հեռուսատատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները սահմանափակում են մամուլի ազատությունը և բազմակարծությունը: «Կատարված փոփոխությունները, մասնավորապես, սահմանափակում են հեռուստաընկերությունների թիվը, որոնք կարող էին մասնակցել թվային հեռարձակման համար հայտարարված կապուղիների մրցույթին, նաև` առավելություններ են տալիս գործող հեռուստաընկերություններին, ինչը նորերի համար կապուղի ստանալու տեսանկյունից խոչընդոտ է»,- ասված է զեկուցում:
«8-րդ տարին է` եթերազրկված է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը՝ չնայած Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշմանը, որ Հայաստանը ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը` անընդհատ լիցենզիա չտրամադրելով հեռուստակայանին»,- հավելում են հեղինակները: Զեկույցի հեղինակները գրում են նաև, որ Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել նաև քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: Կարծիք հայտնելով, որ Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար, Human Rights Watch-ը, մասնավորապես, նշում է. «Եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող մայիսյան զեկույցում, օրինակ, նշված էր Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, ինչի արդյունքում էլ պաշտոնական Բրյուսելը Երևանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում