Thursday, 18 04 2024
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

Արտագաղթում են հիմնականում մարզերից

Չնայած կառավարության մշակած «օգնության» տարբեր ծրագրերին` Հայաստանի մարզերի բնակչությունն արտագաղթում է, և որքան էլ որ մեր վիճակագրական տվյալները խնամքով թաքցնում են երկրից մեկնողների իրական ցուցանիշները, անհերքելի է, որ հանրապետության արդեն բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ բնակչության մեծ արտագաղթի խնդիր ունեն: Փորձագետների գնահատմամբ, ՀՀ կառավարության ջանքերը աննշան են մարզերում իրադրության բարելավման հարցում: Հիմնականում, պայմանավորված աշխատուժի տեղական շուկա մուտքի հնարավորությունների բացակայությամբ և ցածր աշխատավարձերով, միգրացիոն գործընթացը շարունակում է ներգրավել մարզային քաղաքների և գյուղերի բնակիչներին` ամենաքիչն ազդելով Երևանի վրա:
Ուշագրավ են այս ուղղությամբ Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի կողմից 2008 թվականին անցկացված վերջին ուսումնասիրության տվյալները, համաձայն որոնց, աշխատանքային միգրացիայի հոսքի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի գյուղական բնակչությունը (44%): Աշխատանքային միգրանտների ընդամենը 23%-ն են եղել Երևանի, իսկ մեկ երրորդը` այլ քաղաքային բնակավայրերի բնակիչներ: Ինչ վերաբերում է մշտական միգրանտներին, նրանց 45%-ը եղել են մարզային քաղաքներից, 28%-ը` Երևանից, իսկ 27%-ը` գյուղական բնակավայրերից: Թեև հարցվողների թիվը Հայաստանի մարզերից յուրաքանչյուրում բավարար չէր ճշգրտության բարձր մակարդակ ապահովելու համար, այնուհանդերձ, կարելի է կատարել որոշ եզրահանգումներ: Այսպես, պարզվել է, որ աշխատանքային միգրացիայի տեմպն ամենաբարձրն է Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում և Տավուշում: Ինչ վերաբերում է մշտական միգրացիային` այստեղ առավել ակտիվ են եղել Գեղարքունիքը և Տավուշը: Ընդհանուր առմամբ, միգրացիոն ակտիվության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Գեղարքունիքում: 2002-2007 թթ. ընթացքում արտաքին միգրացիոն գործընթացներին մասնակցել է այս մարզի բնակչության 15%-ը:
Հետազոտության շրջանակներում հնարավոր եղավ համեմատել մշտական միգրանտների, աշխատանքային միգրանտների և ուսանող միգրանտների մեկնման երկրները: Բոլոր այդ խմբերում ամենաշատ միգրանտներ ուղևորվել են Ռուսաստանի Դաշնություն: Աշխատանքային միգրանտների 96%-ն ուղևորվել է Ռուսաստան: Ակնհայտ է, որ մշտական միգրանտների հիմնական մասը նույնպես ուղևորվել է Ռուսաստան. նրանց 71%-ը բնակություն է հաստատել Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում