Նոբելյան 15 մրցանակակիրներ դիմել են Մեծ «քսանյակի» երկրների ղեկավարներին` պահանջելով Չինաստանի իշխանություններից բանտից ազատել այս տարվա Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյին: Բրիտանական BBC-ի փոխանցմամբ, նամակում ասվում է, որ Սյաոբոյի ազատումն այդ երկրում իրականացվող բարեփոխությունների ապացույցը կլինի: Նամակը ստորագրել են հայտնի մրցանակակիրներ, հարավաֆրիկացի Դեսմոնդ Տուտուն, բուդդիստների հոգեւոր առաջնորդ Դալայ-Լաման եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը:
Հիշեցնենք, որ այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոն այժմ գտնվում է չինական բանտում` «հակապետական» գործունեություն ծավալելու մեղադրանքով: