Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդոլֆ Ջուլիանին ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին: Ջուլիանին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Fox News հեռուստաալիքի եթերում:
Նյու Յորքի նախկին նահանգապետի խոսքով` Ռոմնին ապացուցել է, որ հանդիսանում է «ամենաէֆեկտիվ հանրապետականը»: Նա հիշեցրել է, որ Ռոմնին հաղթել է «փրայմերիզների աննախադեպ քանակ» և ունի նախագահին անհրաժեշտ փորձառություն:
Ջուլիանին նշել է, որ Ռոմնին տնտեսությունից ավելի խորն է հասկանում, քան ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, և բացի այդ` ունի բավականաչափ ամրություն արտաքին քաղաքականություն վարելու համար:
Պատասխանելով Ռոմնիի հետ որպես փոխնախագահ հանդես գալու հնարավորության վերաբերյալ հարցին` Ջուլիանին հայտարարել է, որ չի գտնվում այդ պաշտոնի հավակնորդների ցուցակում ու չի էլ մտածում նման տարբերակի մասին:
Նման հայտարարությամբ հանդես գալուց առաջ Ջուլիանին հանդիպել է Ռոմնիի հետ և քննարկել հիմնականում տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
Ջուլիանին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 1994-2001 թթ.: 2008 թ. նա պայքարում էր հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահ առաջադրվելու համար, սակայն դուրս եկավ քարոզարշավից և աջակցել Ջոն Մակքեյնին:
Ներկայում Ռոմնին հանրապետականների կողմից նախագահի թեկնածուների պայքարում գերիշխող դիրք է զբաղեցնում: