Պակիստանում գերության մեջ մահացել է «Թալիբան» շարժման հիմնադիրներից մեկը` Պակիստանի բանակի գնդապետ Սուստան Ամիր Թարարը, առավել հայտնի որպես գնդապետ Իմամ: Հայտնի է, որ նա, լինելով Պակիստանի ամենահզոր հետախուզական խմբերից մեկի անդամ, մասնակցել է Աֆղանստանում «Թալիբան» շարժման հիմնադրմանը: Այս մասին հայտնում են Պակիստանի ԶԼՄ-ները: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` մինչև կյանքի վերջը Թարարը շարունակել է լինել հեղինակավոր մարդ, որը ազդեցություն է ունեցել Աֆղանստանի և Պակիստանի թալիբների շրջանում: Ինչևէ, 2010 թ. մարտին գնդապետ Իմամը գերի է ընկել «Ասիական վագրերին»` ծայրահեղական խմբավորումներից մեկին: Գնդապետի հետ առևանգել էին նաև Պակիստանի ևս 2 քաղաքացիների` պահանջելով մեծ փրկագին, որը Իմամի ընտանիքը չի կարողացել վճարել: Նախնական տվյալների համաձայն` առևանգողները սպանել են Թարարին, որովհետև իրենց պահանջները չեն բավարարվել: Ըստ մեկ այլ վարկածի` գնդապետը մահացել է սրտի կաթվածից: Մինչ իր կյանքի վերջը Իմամ Թարարը իդեալականացրել է աֆղանական «Թալիբան» շարժումը` դրա ղեկավարությանը դասելով իսլամական աշխարհի ամենահարգված առաջնորդների շարքին: