ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հանրաքվեի կդրվի մահապատիժը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հայտնի է, որ մահապատժի վերացման կողմնակիցներին հաջողվել է հավաքել կես միլիոն ստորագրություն, ինչը նրանց թույլ է տվել նախաձեռնել նահանգային հանրաքվե:
Մահապատժի վերացման կողմնակիցները համոզված են, որ այս օրինագծի ընդունումից հետո նահանգը կարող է մինչև 100 միլիոն դոլար խնայել: Նրանք պնդում են, որ մահապատիժ իրականացնելու ենթակառուցվածքների պահպանման և մահապատժի իրականացմանը սպասող դատապարտյալների համար ծախսերը հսկայական են: Ներկայումս Կալիֆոռնիայում իրենց մահապատժի իրականացմանը սպասում է 725 մարդ: