Աշխարհի գործող չեմպիոն «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը խոսել է Բահրեյնի Գրան պրի մրցաշարի մասին, որում ինքը տոնեց իր առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում և ընդհանուր հաշվարկում գրավեց առաջատարի դիրքը:
«Ավտոարշավն անհավանական էր և բարդ: Մեծ նշանակություն ուներ լավ մեկնարկը, և ես կարողացա առավելության հասնել մրցակիցներիս նկատմամբ:
Կիմին և Գրոժանը շատ արագ էին, բայց ամեն ինչ լավ անցավ, քանի որ մենք ունեինք նախօրոք մշակված մարտավարություն: Մեր թիմը մեծածավալ աշխատանք էր կատարել, շատ ժամանակ ենք ծախսել բոլիդի կատարելագործման վրա և ,ի վերջո, հասել ենք ցանկալի արդյունքին: Ես գոհ եմ թե´ որակավորման փուլից, թե´ ավտոարշավից, ինչպես նաև հպարտանում եմ մեր թիմի կատարած աշխատանքով»,- հայտարարել է Ֆետտելը: