Ընտրողները պահանջում են ցուցակներից հանել ավելորդ անձանց: iDitord.am կայքում ընտրողները բողոքում են և տեղեկացնում, որ պահանջում են ցուցակից հանել իրենց հասցեում գրանցված անձանց, ովքեր իրենց հետ կապ չունեն:
Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 19/1 61 բնակարանում գրանցված է Պետրոսյան Ավետիքը, որը ոչ մի կապ չունի ընտանիքի հետ: Նույն շենքի 63 բնակարանի տերերը պահանջում են ցուցակից հանել Աննա Կարապետյանին, որովհետև նա վաղուց վաճառել է բնակարանն այսօրվա տերերին: Այս հասցեում գրանցված է Մելսինա անունով կին, որը վաղուց մահացել է: