Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընտրողների հետ

ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընտրողների հետ:

Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահը նշել է, որ մայրաքաղաքի ամենամեծ այս համայնքը միաժամանակ ամենամիասնական համայնքներից մեկն է, և դա շատ հաճախ կարևոր դեր է ունեցել համայնքային խնդիրների լուծման հարցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունն էլ հասարակական համերաշխության ջատագովներից է: «Մեր բազմաթիվ քայլեր միասնականության խորհուրդն են ունեցել, մեզ հաջողվել է էապես մեղմել քաղաքական պառակտվածության ու անհանդուրժողականության դրսևորումները մեր երկրում: Գալիք ընտրություններն էլ մենք պատկերացնում ենք այդպիսին, այդ ընտրություններին էլ մենք ներկայացել ենք ծրագրով, որը խարսխված է համերաշխության և ուժերի մեկտեղման կարևորության վրա:

Մենք ասում ենք ժամանա՛կն է, այո՛, վաղուց արդեն ժամանակն է անշրջելիորեն փոխել մեր քաղաքական կյանքի մթնոլորտը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Կառավարող քաղաքական ուժի ղեկավարի խոսքով, Հանրապետական կուսակցությունը և ինքն անձամբ արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր՝ իսկապես դրական մթնոլորտ, որպեսզի մեր երկրում հաստատվի համաձայնության քաղաքական մշակույթ և քաղաքական կյանքում ներգրավված լինեն մեր հանրության բոլոր ու ամենատարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանի վստահեցմամբ, ՀՀԿ-ն շարունակելու է հավատարիմ լինել այդ քաղաքականությանը և համագործակցության կամուրջներ կառուցել, համաձայնության եզրեր փնտրել ու գտնել՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:

«Մենք խոսում ենք փոփոխությունների մասին, մենք ասում ենք, որ հավատում ենք դրանց անհրաժեշտությանը: Այո՛, ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու: Եվ մեր խոսքը հիմնավոր դարձնելու, այն ամրապնդելու համար մենք սկսել ենք ինքներս մեզնից:

Թո՛ղ թերահավատները նայե՛ն Հանրապետականին և տեսնե՛ն, որ մենք ենք այն առաջատար քաղաքական ուժը, որը ներգրավել է մտավորականների, երիտասարդների, կանանց: Թո՛ղ թերահավատները նայե՛ն Հանրապետականին և տեսնե՛ն, որ մենք բաց ենք եղել նաև անկուսակցականների և այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս»,-ասել է ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը վճռական է տրամադրված մեր երկրում եղած թերությունների դեմ պայքարելու հարցում:

ՀՀԿ նախագահի խոսքով, Հանրապետականի ուժը իր վարած լայն ժողովրդականության մեջ է: Ի հավաստումն ասվածի, նա նշել է, որ Հայաստանում չկա գեթ մեկ բնակավայր ու համայնք, գեթ մեկ բնագավառ ու խնդիր, որի հանդեպ Հանրապետականը ուշադրություն ցուցաբերած չլինի, որը Հանրապետականը ուսումնասիրած չլինի և որի համար Հանրապետականները լուծում փնտրած չլինեն: «Այո՛, Հանրապետականը շատ բան է արել ու կարող է հպարտանալ իր արածով: Բայց մենք շատ լավ գիտակցում ենք մեր թերությունները և պատրաստ ենք դրանք հաղթահարելու՝ միավորելով բոլորիս ջանքերը: Հաղթահարելու ենք, որպեսզի իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը՝ մեր արժանապատվության ու հպարտության երկիրը:

Դա է լինելու մեր իրականությունը: Այն իրականությունը, որ ստեղծելու ենք բոլորս միասին՝ մեր համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ: Բոլորս միասին, իրար հետ՝ մեծով ու փոքրով, գյուղով ու քաղաքով:
Լայն փոփոխությունների ժամանակն է մեր երկրում»,-հայտարարել է ՀՀԿ նախագահը և ընտրողներին կոչ արել լիարժեք արդյունքի հասնելու համար հավատալ Հանրապետականին, հավատալ սեփական ուժերին և միասին փոխել Հայաստանը, այն դարձնել ավելի լավը յուրաքանչյուրի համար:

Նորք-Մարաշ վարչական շրջանի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում