Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Երևանում կա մոտ 100 անօթևան

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից ստեղծելով անօթևանների կացարան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը կիսով չափ կարողանում է անօթևաններին օգնել: Վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կացարանը 2006 թվից մինչ օրս սպասարկել է շուրջ 1260 անօթևանի, իսկ թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանն ավելացրեց, որ իրենք կարողանում են սպասարկել 60 անօթևանի 60 օրով. «Անօթևանների կացարանը գործում է 2006 թվից, և մենք կարողանում ենք սպասարկել միայն 60 հոգու, որովհետև մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս շատ անօթևանների օգնել: 60 օր հետո այդ 60 անօթևանները դուրս են գրվում, նրանց փոխարեն նոր անօթևաններ են գալիս: Մենք սպասարկում ենք 18 տարեկանից բարձր թե՛ կին, թե՛ տղամարդ անօթևանների»:

Անօթևաննների կացարանը 60 օրվա ընթացքում առաջնահերթ կարգի է բերում անօթևանների սանիտարական վիճակը, որից հետո զբաղվում անձնագրային, փաստաթղթային հարցերով: Կացարանի 15 աշխատակիցներն օգնում են նաև, որպեսզի անօթևանները տուն վերադառնան:

«Մեզ դիմողներից 20-25 տոկոսի խնդիրները հիմնովին լուծվում են, նրանք այլևս անօթևան չեն մնում և մեզ չեն դիմում: Մոտ 50 տոկոսը դիմում են կրկնակի, այսինքն՝ նույն մարդը, որի հարցը որևէ կերպ չի լուծվել, 2 ամիս մեզ մոտ մնալուց հետո հնարավորություն ունի կրկին դիմելու: Մենք ունենք սոցիալական աշխատող, հոգեբան, իրավաբան, որոնք զբաղվում են բոլոր հարցերով: Կարողացել ենք ընտանիք վերադարձնել 22 հոգու, իսկ աշխատանքի է ընդունվել 20 անօթևան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում