Հնեց նոր հաղորդագրություն է տարածվել, որի համաձայն` առնվազն 23 մարդ մահացել է այսօր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով առաջացած ցունամիի հետեւանքով: Մոտ 160-ն անհետ կորած են համարվում: Associated Press-ի փոխանցմամբ, Ինդոնեզիայի իրավապահները փրկարարների հետ համատեղ իրականացնում են փրկարարական-որոնողական աշխատանքներ:
Մենք արդեն հաղորդել ենք, որ Ինդոնեզիայի տարածքում այսօր տեղի է ունեցել 11 ուժեղ երկրաշարժ: