Իշխանությունները քարոզում են և միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ են տեղի ունենալու, սակայն ակնհայտ է, որ ավելի խորը ու վտանգավոր ձեռնարկումների մեջ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կալանավայրերի վարչության նախկին պետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը:
«Իշխանությունները գնում են ցուցադրական, լավ ընտրությունների իմիտացիայի ճանապարհով»,- ասաց նա:
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ Մուշեղ Սաղաթելյանը նշեց. «Դեռ նման բաներ չեմ նկատել, ուղղակի քաջ գիտեմ, որ գումարները բաժանվում են ընտրությունների նախօրեին՝ մի քանի ժամվա մեջ: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ էր այդպես»: