Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է` ուրախ է, որ իրեն հաջողվեց ընդհատել Նովակ Ջոկովիչի հետ հանդիպումներում առանց հաղթանակների յոթխաղյա շղթան: Հիշեցնենք, որ Նադալը Մոնտե Կարլոյում կայացած «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում կարողացավ հաղթանակ տանել աշխարհի առաջին ռակետի նկատմամբ:
«Ինձ համար շատ կարևոր էր վերջ դնել անհաջողությունների այդ շարքին: Նման մրցաշարում հաղթանակ տանելն ինքնին շատ կարևոր է: Ուրախ եմ, որ կարողացա առավելության հասնել մրցակցիս նկատմամբ»,- Նադալին մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը: