ԱՄՆ պատրաստ է օգնել ռուսական կառավարությանը Դոմոդեդովոյում ահաբեկչական ակտի կազմակերպիչների որոնման աշխատանքներում: «ԱՄՆ-ն կաջակցի ռուսական կառավարությանը չարագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ: Բարաք Օբաման ևս ցավակցական նամակ է հղել ռուս ժողովրդին, որում ասված է. «Միշելը և ես դատապարտում ենք ռուս ժողովրդի դեմ կատարված արաբեկչական ակտը և ցավակցում բոլոր նրանց, ովքեր տուժել են արաբեկչությունից: Մենք ձեզ հետ ենք և միասին պետք է պայքարենք նրանց դեմ, ովքեր իրենց քաղաքական նպատակներին փորձում են հասնել ահաբեկչության միջոցով: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»: