Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը:

Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, որը նպատակ ունի աշխատակազմին ծանոթացնել Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Վրեժ Գասպարյանը հույս է հայտնել, որ այն օգտակար կլինի ԱԺ աշխատակիցների համար` գիտելիքները խորացնելու, տեղեկացված լինելու, ամերիկյան փորձն օգտագործելով` խորհրդարանականների աշխատանքին օժանդակելու հարցում:
ԱՄՆ դեսպանը խորհրդարանի անկախության տեսանկյունից կարևոր է համարել, որ օրենսդիր մարմինն ունենա ինֆորմացիայի իր աղբյուրը: Այս նպատակով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միայն հետազոտական կառույցում, ինչպես է ներկայացրել Դեյվիդ Մաոն, աշխատում է 625 մարդ` գերակշիռ մասն արհեստավարժ վերլուծաբաններ, տեղեկատվության մասնագետներ: Նշելով վերլուծություններ, հաշվետվություններ և հոդվածներ պատրաստելու, դրանք կոնգրեսականներին հասանելի դարձնելու ընթացակարգերը` պրն. Մաոն ընդգծել է այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մասնագետները` ճշգրտություն, սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտություն և քաղաքական ազդեցության բացառում: Տեղեկատվությունից բացի, որը հասանելի է նաև առցանց տարբերակով, հետազոտական բաժնի աշխատակազմը կոնգրեսականներին խորհրդատվություն է տրամադրում:
Վրեժ Գասպարյանը պատրաստակամություն է հայտնել նույն օրը Ազգային ժողովում անցկացվելիք «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինարից հետո ընդհանրացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ պատկերացումներն ու առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում