Վրաստանի` Թուրքիայի հետ սահմանային Սարպի բնակավայրում մայիսի 26-ին նոր մաքսային կետ է բացվելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին,- հաղորդում է Грузия-online-ը: Մասնակցելով Ադլիայում տնտեսական ձևակերպման զոնայի բացմանը՝ Սաակաշվիլին ասել է, որ նոր մաքսակետը համապատասխանելու է ամենաբարձր չափանիշներին: