Եթե դուք բարի եք և ցանկանում եք օգնել անօթևանններին, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են առանց տանիքի, չեք կարող, քանի որ Հայաստանում չկան վիճակագրական տվյալներ, թե տարեկան քանի մարդ է անօթևան դառնում: Ազգային վիճակագրական ծառայությունը վիճակագրական ոչ մի տվյալ չունի: «Առաջին լրատվականը» փորձեց միգրացիոն վարչությունից պարզել, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր իրենց բնակարանները վաճառում են և հեռանում երկրից, իսկ հետո վերադառնալու դեպքում մնում անօթևան, միգրացիոն վարչության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ իրենց գործառույթների մեջ այդ հարցը չի մտնում: