Ամերիկյան Ֆորտ Նոքս ռազմաբազայի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել կիթառահար Թեդ Նյուջետի համերգը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին նրա քննադատական արտահայտությունների պատճառով: Այս մասին հաղորդվում է բազայի Facebook-յան էջում:
Համերգը նշանակված էր ապրիլի 23-ին: Նյուջենտի հետ պետք է ելույթ ունենային նաև REO Speedwagon և Styx խմբի անդամները: Ինչպես հայտնում էն CNN-ը, առայժմ հայտնի չէ նրանց ռեակցիայի մասին Ֆորտ Նոքսի որոշման վերաբերյալ:
Հայտնի չէ` արդյոք Նյուջետի փոխարեն մեկ այլ երաժիշտ կհրավիրվի խումբ, թե ոչ:
Հիշեցնենք, որ կիթառահարը վերջերս ազգային հրաձգային ասոցիացիայում ելույթի ժամանակ Օբամայի ադմինիստրացիան անվանել էր «ստոր, չար ու Ամերիկան ատող»:
Նա հայտարարել էր, որ եթե Օբաման երկրորդ անգամ վերընտրվի, ապա ինքը մոտ ապագայում կհայտնվի «կամ բանտում կամ գերեզմանում»:
Դրանից հետո ԱՄՆ գաղտնի ծառայությունը նրա հետ պրոֆիլակտիկ զրույց էր ունեցել:
Նյուջեթը հարում է պահպանողական քաղաքական հայացքների: Ներկայում նա հանդես է գալիս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի օգտին: