Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համոզված է, որ իր երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Ուկրաինական «5րդ ալիքին» տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է. «Այդ կազմակերպությունը միշտ աստիճանաբար է ընդլայնվել: Ավելի մեծ ու ավելի լավ կազմակերպություն երբեք չի ստեղծվել: Միայնակ ոչ ոք չի կարող ապահովել իր անվտանգությունը, հատկապես՝ փոքր երկրները»: newsgeorgia.ru-ի հաղորդմամբ, Սաակաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը նույնիսկ չի էլ քննարկվում, սակայն թե երբ դա տեղի կունենա, անհայտ է, քանի որ կախված է մի շարք քաղաքական հանգամանքներից: