«Ֆորմուլա-1»-ի սեփական թիմի ղեկավար Պետեր Զաուբերը հայտարարել է, որ 2012 թվականի ավարտին հրաժարական կտա: Նրան կփոխարինի Մոնիշա Կալտենբորնը, ով ներկայումս զբաղեցնում է թիմի գործադիր տնօրենի պաշտոնը: Կալտենբորնը կդառնա «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ թիմի առաջին կին ղեկավարը:
«Ես միշտ ասել եմ, որ 70 տարեկանում չեմ պատրաստվում մնալ թիփ-ուոլում: Իմ պաշտոնում ինձ կփոխարինի Մոնիշա Կալտենբորնը, ով կդառնա «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ թիմի առաջին կին ղեկավարը: Նա մեր թիմում է արդեն 13 տարի, և ես վստահ եմ, որ այդ պաշտոնում էլ նա կկարողանա իրեն լավ դրսևորել:
Ինչ վերաբերում է թիմի վաճառքին, ապա ես դասեր եմ քաղել BMW-ի հետ տեղի ունեցած միջադեպից»,- Der Sonntag-ի փոխանցմամբ՝ ասել է Զաուբերը: