ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Հայրենաց, Տուֆաշեն և Հայկասար համայնքներ:
Մուշեղ Պետոյանը ներկայացրել է ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, գյուղական համայնքների զարգացման սեփական պատկերացումները և արդեն նախանշված ծրագրերը: Համայնքների բնակիչներն իրենց հերթին ԱԺ պատգամավորին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ջրամատակարարման խնդիրներին ու հակակարկտային կայաների բացակայությանը:
Մուշեղ Պետոյանը այս անգամ ևս խոստացել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է հրատապ խնդիրների լուծմանը և համայնքների հետ կապված շատ հարցեր բարձրացնելու է համապատասխան ատյաններում: