Իրաքի գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Տարիկ Ազիզին դատապարտեց մահապատժի` 1999թ. շիա-մահմեդականների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ազիզը 2003թ. ինքնակամ հանձնվել էր ամերիկյան զորքերին այն բանից հետո, երբ Սադամ Հուսեյնը գահընկեց արվեց: 2009թ. Ազիզն արդեն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն գործի հետ կապված նոր հանգամանքներ էին բացահայտվել: Բացի այդ, նախկին վարչապետին նաեւ մեղադրանք էր առաջադրվել 42 առեւտրականների սպանության գործով, որոնք փորձել էին արհեստական բարձրացնել ապրանքների գները: