Wednesday, 05 10 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լևոն Զեքիյանին
«Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, բայց ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»
Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Աջափնյակի բնակիչների հետ
16:25
ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել
14:10
Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքներ է ստորագրել

Սամվել Բաբայանը՝ ԲՀԿ մատույցներում

Թեև Ռոբերտ Քոչարյանն առերևույթ չի երևում քաղաքական ասպարեզում, սակայն նրա ներկայությունը զգացվում է ժամանակ առ ժամանակ:
Իսկ դա առաջին հերթին դրսևորվում է ԲՀԿ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում. վերջին շրջանում ԲՀԿ շուրջ են փորձում համախմբվել քոչարյանամերձ ուժերը: Մասնավորապես, շատ է խոսվում Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած նախկին «Դաշինք» կուսակցության անդամների բարգավաճման մասին: Հիշեցնենք, որ դեռ 2007թ. «Դաշինքն» ինքնալուծարվել էր և որոշում կայացրել ՀՌԱԿ-ին միանալու մասին: Սակայն անձամբ ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր կուսակցության լուծարումից հետո գերադասել էր մնալ անկուսակցական: Եվ հիմա, ըստ շրջանառվող լուրերի, նրա հրահանգով ԲՀԿ-ացվում են «Դաշինքի» նախկին ակտիվիստները: Նախկին դաշինքականների բարգավաճման երևույթը վերջին շրջանում ակտիվորեն նկատվում է Սյունիքի մարզում, ընդ որում՝ նրանք չեն էլ թաքցնում, որ գործել են Բաբայանի հրահանգով: Իսկ ահա ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին «Դաշինքից» էր, և միայն 2008թ. է անդամագրվել Ծառուկյանի ղեկավարած կուսակցությանը, այսինքն՝ նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել որպես «Դաշինքի» անդամ: Հասկանալի է, որ Սամվել Բաբայանն, առանց Քոչարյանի հրահանգի կամ համաձայնության, չէր գնա նման քայլի: Եվ եթե նկատի ունենանք, որ ԲՀԿ-ն համարվում է Քոչարյանի հենարաններից մեկը, ապա ԲՀԿ շուրջ Սամվել Բաբայանի ու նրա էլեկտորատի համախմբումն արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին:
Սամվել Բաբայանի մամուլի պատասխանատու Գնել Ղալեչյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ «Դաշինքի» նախկին անդամներից ոմանք այդ կուսակցության լուծարումից հետո գերադասել են իրենց գործունեությունը շարունակել ոչ թե ՀՌԱԿ կազմում, այլ՝ ԲՀԿ կազմում: «Իսկ թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Ալբերտ Բազեյանը որևէ կուսակցության չեն անդամագրվել: Ինչ վերաբերում է ապագա ընտրություններում իրենց դիրքորոշմանը, ապա դրան դեռ ժամանակ կա, և երբ գա ժամանակը, ապա նրանք իրենց դիրքորոշումը կհայտնեն` որ կուսակցությանն են սատարում, թե չեզոքություն են պահպանում», – ասաց Ղալեչյանը: Իսկ որքանո՞վ է հավանական, որ Բաբայանն անձամբ դառնա ԲԿՀ-ական, Գնել Ղալեչյանը նշեց, որ այս պահին նա անկուսակցական է, իսկ ինքը չգիտի, թե ապագայում ինչ կարող է տեղի ունենալ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ «Դաշինք» կուսակցության լուծարումից հետո այդ կուսակցության անդամներն ազատ են իրենց ընտրության մեջ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին Սամվել Բաբայանի միանալու ցանկությանը, ապա Խաչիկ Գալստյանն ասաց, որ իրենք դեռ նման դիմում չունեն: «Ես նման տեղեկություն չունեմ: Բայց եթե նման ցանկություն լինի, կարծում եմ, մեր կուսակցության համար կլինի բնական», – նշեց նա: Գալստյանն այս ամենի թիկունքում չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին: Եվ մեր դիտարկմանը, թե ԲՀԿ շուրջ են համախմբվում Քոչարյանի քաղաքական տիրույթում գործող ուժերը, Գալստյանը նշեց. «Ընդհանրապես, այդ միավորումների հարցը պետք է դիտարկել առողջ տրամաբանության տեսանկյունից` որ Հայաստանում տեղի է ունենում կուսակցությունների խոշորացման գործընթաց, ինչի արդյունքում քաղաքական դաշտից կվերանան ավելի փոքր կուսակցությունները: Իսկ դրանով մեր քաղաքացիների, ժողովրդի, շարքային ընտրողների համար ավելի հեշտ կլինի իրենց քաղաքական նախապատվությունները տալիս»: Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, որը համախմբված է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում