Ինչպես հաղորդում է ղազախական Profinance կայքը, «Եվրասիական մոնիտոր» նախագիծն իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել, թե ԱՊՀ հանրապետություններում որքան աջակցություն ունի ատոմային էներգիայի կիրառումը:
Պարզվել է, որ ԱՊՀ երկրներում բնակչության մեծ մասը դեմ է միջուկային էներգիայի կիրառմանը: Կողմնակիցները կազմում են հարցվածների մոտ 30-33%-ը: Մնացածը կողմ են արտահայտվում հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների օգտագործմանը:
Եվ միայն Հայաստանի բնակչության մեծամասնությունն է, որ ցանկանում է զարգացնել միջուկային էներգիայի արտադրությունը: Սա փորձագետները կապում են այն բանի հետ, որ հայկական տնտեսությունը կախված է երկրում գործող Մեծամորի ատոմակայանից:
Բացի այդ, հայերը 90-ականների սկզբին ականատես են եղել, թե ինչ հետևանքներ են լինում, երբ չի գործում այդ ատոմակայանը: