Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

Ճիշտ ժամանակն է, որ Հանրային խորհուրդը օրենքի հիման վրա գործի. Խոսրով Հարությունյան

4 տարի առաջ, երբ պարզվեց, որ Ազգային ժողովը չի ներկայացնում հանրության բոլոր շերտերն ու խմբերը, որոշվեց ստեղծել Հանրային խորհուրդ: Ոմանց համար հենց ստեղծման ժամանակ էլ անհասկանալի էր, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի Հանրային խորհուրդը, եթե կա Ազգային ժողով:

Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Խոսրով Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե Հանրային խորհուրդը բացարձակապես կապ չունի Ազգային ժողովի հետ և որևէ կառույցի ֆունկցիա չի կրկնում. «Խորհուրդը նպատակ ունի բարձրաձայնել այն խնդիրները, որոնք այսօրվա համար կարևոր են, բայց կառավարության գործունեությունում ինչ-ինչ պատճառներով չեն կարևորվում: Հանրային խորհրդի նպատակը նախագահին խորհրդատվություն տալն է: Բոլոր երկրները` կլինի Խորվաթիա, Մերձբալթյան հանրապետություններ, կապ չունի, ունեն խորհրդատվական, պետության բարձրագույն իշխանության մարմին` խորհրդատվություն տալու պատասխանատվություն: Այս կառույցի առանձնահատկությունն այն է, որ կառույցը գործում է բացառապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ոչ կառավարական կազմակերպիչների միջոցով:

Խորհրդարանական այս ընտրություններին ընդառաջ ցուցակներում կան հասարակության տարբեր շերտերն ու խմբերը ներկայացնող թեկնածուների անուններ, այս դեպքում հնարավո՞ր է, որ Հանրային խորհրդի կարիք այլևս չլինի: Պատասխանելով այս հարցին` Խ. Հարությունյանը նշեց. «Խնդիրն այն է, թե ինչ խնդրի համար է ստեղծվում Հանրային խորհուրդը և ձևավորվում Ազգային ժողովը: Ե՛վ էստեղ և՛ էնտեղ կարող են ներկա գտնվել, օրինակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բայց Ազգային ժողովն ունի օրենսդրական ֆունկցիա, քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն, Հանրային խորհուրդն ունի ընդհանրապես որևէ հարցի վերաբերյալ մասնագիտական վերլուծություն իրականացնելու իրավունք և հասարակական կազմակերպության ներկայացուցիչները թե՛ էստեղ, թե՛ էնտեղ, տարբեր խնդիրներ են լուծելու»:

Դիտարկմանը, թե ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ ունենալ Հանրային խորհուրդ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Բայց Սահմանադրությամբ նախագահին վերապահված է քաղաքացիական ֆունկցիաներ, մարմիններ ձևավորելու առաքելություն: Հանրային խորհուրդն, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակելու է իր գործունեությունը: Ավելին` առաջիկայում ճիշտ ժամանակն է, որ մի հատ էլ օրենք ընդունվի Հանրային խորհրդի մասին, որ նա օրենքի հիման վրա գործի: Այդ դեպքում այն կդառնա քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկը»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, պարոն Հարությունյանն ասաց, որ լրջորեն հետևում է: «41 ընտրատարածքներից մեկում-երկուսում են կրքեր բորբոքվել, դա ընդհանրական բնորոշիչ չէ, ճիշտ հակառակը` այսօր քարոզարշավն անցնում է կոռեկտության շրջանակներում, հիմնական ֆոնը տրամադրող, կառուցողական է»:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին` Խոսրով Հարությունյանը նշեց, թե մասնավորապես մեծամասնականից լուրեր ունի ընտրակաշառք բաժանելու հետ կապված: «Այդ թվում՝ տարօրինակ թող չթվա, նաև ընդդիմության կողմից պաշտպանվող թեկնածուներն են բաժանում»,- ասաց նա` չկոնկրետացնելով որևէ թեկնածուի անուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում