Wednesday, 05 10 2022
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել
14:10
Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքներ է ստորագրել
«Մենք որոշակի լավատեսություն ունենք՝ կապված խաղաղության գործընթացի հետ». Ալիև
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին
Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները
13:30
Ճապոնիայի հետ հարաբերությունների շուրջ համաձայնագրի քննարկում հնարավոր չԷ. Ռուսաստանի ԱԳՆ

Երբ X-ին գումարենք 0, դրանից Ծառուկյանի մեծությունը չի փոխվի


«Հանրապետական կուսակցությունը իր կոալիցիոն գործընկերների համար եղել է հասկանալի, հրապարակային, թափանցիկ և կանխատեսելի: Նույնը պահանջում է իր կոալիցիոն գործընկերներից` որ լինեն կանխատեսելի»: Անդրադառնալով կոալիցիոն որոշ գործընկերների պահվածքին` մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը 


ԲՀԿն ընդլայնվում է: Շաբաթ օրը այդ կուսակցությանը միացավ Առաջադիմական կուսակցությունը, ըստ շրջանառվող լուրերի` առաջիկայում կմիանա նաև Սամվել Բաբայանի «Դաշինքը»: Ի՞նչ միտումներ եք տեսնում:


Ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք քաղաքական դաշտում գրանցված մոտ 75 կուսակցությունների մասին, ասում ենք, որ դա շատ է Հայաստանի նման փոքր հայրենիքի համար: Բացի դա, ազգը մասնատող, բաժանող երևույթ է: Ես ասում եմ 75, կամ ավելի են գրանցված, բայց կուսակցությունները այնքան են, ինչքան հասարակությունը նրանց մասին գիտի: Եվ միշտ դիմացինիս խնդրում եմ թվել, թե իրեն հայտնի քանի կուսակցություններ կան: 6-8-ից այն կողմ չեն թվարկում, լավ մաքսիմում հասնում են մինչև 10-ի, ինչին ի պատասխան արձագանքում եմ, որ ուրեմն Հայաստանում կա 10 կուսակցություն: Հիմա, եթե դուք ինչոր կուսակցության անուն տվեցիք, որը Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն է ունեցել, խնդրում եմ, թվեք տոկոսով, ազդեցությունը թվով արտահայտեք, տոկոսով` 0-ից սկսենք 1, 2, 3. նչ ազդեցություն ունի այդ կուսակցությունը 0 տոկոսից մինչև1, 2, 3: Ավելին, իմ խորին համոզմամբ, գրեթե չի եղել: Ես չեմ զգացել, ես չեմ տեսել: Միգուցե ես չեմ զգացել, բայց դուք զգացել եք, ապա այդպես էլ գրեք: Ցանկանում եմ` թվաբանական լեզվով ասել, երբ X-ին գումարում ես 0 դրանից իքսի մեծությունը չի փոխվում:


Բայց բոլոր դեպքերում միավորմանը տրվեց քաղաքական հնչեղություն:


Ես հասկանում եմ: Ամեն դեպքում, եթե մենք կուսակցությանը որպես հավաքական միավոր չենք ընդունում, հավանական ազդեցությունը չենք ընդունում, այդ կուսակցության մեջ կարող է լինել մարդկանց փոքր խումբ, ասենք` 10 հոգի, և այդ 10 հոգին կարող են բերել 10 ձայն կամ 20 ձայն: Ընդունում եմ` 20 ձայն կարող է լինել: Իսկ այն, որ հրապարակային ինչոր մի կուսակցություն ձուլման կամ ինքնալուծարման միջոցով միավորվում է մեկ այլ կուսակցության` հնչեղությունը կարծես թե շատ մեծ է, բայց գործնական իմաստով, նորից եմ ասում, երբ X-ին գումարում ես 0, դրանից X-ի մեծությունն առանձնապես չի փոխվում:


ԲՀԿն ընտրություններից 1.5 տարի առաջ հստակ նախընտրական փուլ է մտել: Հանրապետականն առաջիկայում ի՞նչ պատասխան քայլերով հանդես կգա:


Ընդհանուր առմամբ, ասեմ հետևյալը` ցանկացած կուսակցություն ընտրության հաջորդ օրն իսկ պատրաստվում է գալիք ընտրություններին։ Պարզապես, կապված ժամանակահատվածի հետ, դա կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Անկախ այն բանից՝ ով ինչ է անում, ով ում հետ է ձուլվում, միանում, բաժանվում, մենք մեր կուսակցական գործառույթները, գործունեությունը շարունակում ենք ու կանենք` ինչպես միշտ անում էինք ու հիմա ավելի լավ ենք անում: Շատ նորմալ ենք վերաբերվում քաղաքական դաշտի միավորումներին, բաժանումներին. բնական ճանապարհներ են դրանք քաղաքական դաշտում: Հետևաբար, այդ ամենին շատ թեթև ենք վերաբերվում:


Իսկ առաջիկայում նոր կուսակցություններ կմիանա՞ն Հանրապետական կուսակցությանը:


Հանրապետական կուսակցությունը որևէ այլ կուսակցության միանալու, միացնելու, ձուլելու խնդիր չունի: Հանրապետական կուսակցությունը չունի մարդկային ռեսուրսներ գրավելու խնդիր: Հանրապետական կուսակցությունն ունի եղած մարդկային ռեսուրսները նպատակային օգտագործելու խնդիր, ինչը մենք անում ենք: Միաժամանակ, այդ ամեն ինչին շատ հանգիստ և թեթև ենք վերաբերվում:


Ձեր կուսակցական գործընկերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ի դեմս ՕԵԿի հանրապետականները ավելի կանխատեսելի ուժ են տեսնում: Այս դեպքում ԲՀԿն կոալիցիոն գործընկերության շրջանակներում ինչո՞վ չբավարարեց իշխող կուսակցության սպասելիքները:


Նման խոսակցություն, որ կոալիցիոն գործընկերներից որևէ մեկը մինչև այժմ չի բավարարել Հանրապետական կուսակցության ակնկալիքները` դա այդպես չէ: Մինչև հիմա կոալիցիան շատ բնական, շատ նորմալ ձևով աշխատել է, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կոալիցիոն պարտականությունները բարեխիղճ ձևով կատարել է, և որևէ դժգոհություն, այս պահի դրությամբ, որևիցե մեկը մյուսի նկատմամբ չի կարող արտահայտել: Դա եղել է նորմալ, քաղաքակիրթ համագործակցություն: Սրանից հետո կարծում եմ, որ ամեն ինչ այդ հունով կարող է գնալ: Ընտրություններից հետո մնացած գործընթացները նոր պարզ կլինեն, որովհետև ընտրությունները կարող են որոշակի փոփոխություններ մտցնել: Իսկ գործընկերային հարաբերությունները, կարող եմ ասել, որ մինչև այժմ պատշաճ ձևով կատարվել են:


Բայց նաև շեշտեցիք` մինչև այժմ, ի՞նչ նկատի ունեիք:


Հուսով եմ, որ մինչև խորհրդարանական ընտրություններ այդպես կշարունակվի:


Ինչպես նշեցի, Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը ևս առաջիկայում միանալու է ԲՀԿին: Այդ որոշման ետևում տեսնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ կարո՞ղ է փոխել Հայաստանի ներքին ուժերի դասավորվածությունը:


Անկեղծ ասած` ինչի Ռոբերտ Քոչարյանը ո՞ւր է գնացել, որ վերադառնա, ինքը հեռացե՞լ է, գնացե՞լ է:


Ամեն դեպքում նա քաղաքական դաշտում չէ:


Լավ, եթե այդպես եք գնահատում: Իսկ ի՞նչ պետք է աներ, որ դուք ասեք` ակտիվ է: Ես չեմ ցանկանում, որ ապագայի հանդեպ սուրճի բաժակ նայողի կարգավիճակում տեսակետներ արտահայտեմ: Դուք ասում եք` ինչոր կուսակցության մասին, որը կարող է ևս միանալ ԲՀԿին: Այ հենց միացավ, կգաք ձեր հարցերը կտաք, ես էլ կպատասխանեմ: Հիմա չեղած իրադարձությունների շուրջ մեկնաբանություններ անելը իմ խնդիրը չէ: Ինչ վերաբերում է եթեով ուղղված Ռոբերտ Քոչարյանի վերադարձին` ասեմ, որ իհարկե, յուրաքանչյուր խոշոր, հզոր անհատ ընտրությունների ժամանակ կարող է էական, նշանակալի ազդեցություն ունենալ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում