«Թուրքիան, որպես Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամներից մեկը, պետք է արագացնի իրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը ժողովրդավարության, մարդու իրավունքների օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար»,- հայտարարել է ԵԽ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է news.az-ը: Թուրքիայի իշխող կուսակցության անդամ Չավուշօղլուն ասել է, որ երկրի կառավարության կողմից արդեն իրականացված բարեփոխումները բավարար չեն: Միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել անցած տարի անցկացված հանրաքվեի բերած փոփոխությունները: Հանրաքվեի դրված հարցերից մեկը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրումն էր, ինչը հավանության է արժանացել: Չավուշօղլուն շեշտել է, որ ԵԽ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը կոչ է անում Թուրքիայի ներկայիս իշխանություններին ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել, որոնք չպետք է սահմանափակվեն միայն իրավական համակարգով: