Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մարտի 21-22-ը Երևանի Ռ. Վարդանյանի անվան «Աշխատանք» մարզադահլիճում անցկացվեց սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին ավելի քան 100 մարզիկներ` ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի չեմպիոններին՝
Մխիթարյան Գրիքոր 52 կգ, Համալիր մարզադպրոց, ք. Գյումրի,
Վարդանյան Վահան 57 կգ, Համալիր մարզադպրոց, ք. Գյումրի,
Վարդանյան Արթուր 62 կգ, Օլիմպիական ուսումնարան, ք. Գյումրի,
Նաղդալյան Անդրանիկ 68 կգ, Սամբոյի և ձյուդոյի ՕՄՊՄԴ, ք. Երևան,
Քարհանյան Ալբերտ 74 կգ, Գ. Ծառուկյանի անվ. համակիր մ/դ, ք. Աբովյան,
Դանիելյան Աշոտ 82 կգ, Սամբոյի և ձյուդոյի ՕՄՊՄԴ մասնաճյուղ, ԼՂՀ,
Ջանոյան Կարեն 90 կգ, Բարձրագույույն վարպետության մ/դ. ք. Գյումրի,
Իսպիրյան Արմեն 100 կգ, Սամբոյի և ձյուդոյի ՕՄՊՄԴ, ք. Երևան,
Գուլյան Արման +100 կգ, «Հայաստան» մարզական միություն, ք. Երևան:
Առաջնության արդյունքում կձևավորվի սամբոյի Հայաստանի հավաքականը, որն էլ կմասնակցի մայիսի 17-21 Մոսկվայում կայանալիք Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությանը: