Դոմոդեդովո օդանավակայանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 35 մարդկանցից 25 անուններն արդեն հայտնի են:
Երեկ ուշ երեկոյան մենք տեղեկացրել էինք, որ զոհվածների մեջ կան երկու բրիտանացիներ: Այս մասին հաղորդել էր ՌԴ քննչական կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Մարկինը:
Այսօր վաղ առավոտյան հրապարակված ցուցակի մեջ կան նաև Գերմանիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, մնացած 10 հոգու անձը չի հաջողվել պարզել, քանի որ մարմինները զգալիորեն վնասված են եղել:
Երեկ մենք նաև տեղեկացրել էինք, որ տուժածների մեջ կան երեք հայեր: Այս պահին հիշյալ ցուցակում հայերի այլ անուններ չեն հայտնվել: