Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փողոցային առևտրի դեմ պայքարը հերթական շոու-ներկայացումն է

«Այդ խնդիրը եղել է միշտ, դրա լուծման ձևերն ու եղանակներն էլ տարբեր են, և տարբեր քաղաքապետներ տարբեր ձևերով փորձել են պայքարել, բայց ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել»,- փողոցային առևտրի վերացման մասին խոսելով` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով, խնդիրն ավելի գլոբալ է. «Այդ մարդիկ իրենց կամքով չեն զբաղվում փողոցային առևտրով, իհարկե ստիպված են, ոչ ոք չի գնա, մի քանի լիմոն վաճառելու համար ամբողջ օրը կանգնի փողոցում: Եթե Երևան քաղաքում դրա կարիքը կա, մարդիկ օգտվում են, ապա պետք է մտածել ընդհանրապես փողոցային առևտուրը կանոնակարգելու խնդիրը լուծելու մասին»:

Անցած շաբաթ փողոցային առևտուրը ոստիկանության միջոցով արգելելը, Խաչատրյանը որակեց որպես հերթական շոու-ներկայացումը, որով քաղաքային իշխանությունները փորձում են ցույց տալ, թե քաղաքապետարանը Երևանի արտաքին տեսքի մասին է մտածում: Խաչատրյանի խոսքերով, արտաքին առևտուրը աշխարհում ընդունելի է և միշտ էլ եղել է. «Թերթերի վաճառքը աշխարհի ոչ մի երկրում տեղի չի ունենում փակ կրպակներում, գյուղատնտեսական մթերքների վաճառքը փողոցում ևս շատ ընդունելի ձև է: Թող գնան Նյու Յորք, Վաշինգտոն, Լոնդոն կամ Փարիզ, կտեսնեն, որ դա արվում է, բայց կանոնակարգված ձևով: Ի վերջո, չեմ կարծում, որ այդ խնդիրը պետք է լուծվեր հենց հունվար ամսին, նույնիսկ Խորհրդային Միության տարիներին խնդիրները ձմռանը չէին լուծվում»: Վահագն Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանը պետք է կանոնակարգեր, մշակեր ձևեր և այդ մարդկանց զգուշացներ, որ ասենք մարտ ամսից առևտրի այս ձևը այլևս չի գործելու. «Ես գնահատում եմ, որ սա պոպուլիզմ էր և շատ բնորոշ բռնապետական երկրին, որտեղ աշխատելու փոխարեն պարզապես ներկայացումներ են անում: Մի տեղ տոնածառն է 2 մետր բարձր, կամ լույսերն ավելի լուսավոր են, քան Փարիզինը, բայց դրա փոխարեն նրանք կարող են Երևան քաղաքի կենտրոնը այլանդակել, պատմությունը վերացնել, ռուսերենը պարտադիր լեզու դարձնել քաղաքապետարանի գործունեության մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում