Գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն խոսել է իր ապագա նախագծերի մասին:
«Տարեվերջին հնարավոր է մենամարտեմ Քրիս Արեոլայի հետ, ով Վիտալի Կլիչկոյի կողմից նոկաուտի ենթարկվելուց հետո վերադարձել է ռինգ և մի քանի հաջող մենամարտեր է անցկացրել: Հնարավոր է նաև մենամարտ Սեթ Միտչելի հետ, որը հիանալի բռնցքամարտիկ է, սակայն շատ է պարտվում»,- ասել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի Թոնի Թոմփսոնի հետ: