«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ շաբաթասկզբից գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Քոչարյանը հինգշաբթի օրը ՌԴ Սպիտակ տանը հանդիպել և ճաշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը դեռևս իր այցից առաջ ծրագրել է հանդես գալ հայտարարությամբ քաղաքական կյանքում իր դերակատարության և առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր ներգրավվածության մակարդակի մասին: Սակայն վերջնական ճշգրտումներն անելու համար Քոչարյանը որոշել է խորհրդակցել ՌԴ իշխանությունների հետ, որից հետո միայն կորոշի՝ հանդե՞ս գալ հայտարարությամբ թե՞ ոչ:
Ռուսաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններից նաև պարզ կդառնա, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետընտրական գործընթացները ինչ աստիճանի թեժ կլինեն, և որքան կլինի դրանցում Քոչարյանի ներգրավվածությունը՝ ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ միասնական գործողություններում: