Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդի հաղթանակը կարող է իր ազդեցությունն ունենալ ԱՄՆ-ի և համաշխարհային ֆինանսական շուկայի վրա:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Հոլանդը ցանկանում է վերանայել եվրոպական համաձայնագիրը, որի նպատակն է սահմանափակել կառավարական ծախսերը: Հոլանդը նաև ցանկանում է կենտրոնանալ խիստ տնտեսական միջոցառումների վրա: Նա նաև խոստացել է դադարեցնել Նիկոլա Սարկոզիի ներկայացրած բարեփոխումների ծրագրի իրականացումը, որոնք ուղղված էին դեֆիցիտի կրճատմանը:
Շատ տնտեսագետներ կարծում են, որ նման քայլերը կարող են վնասել Գերմանիայի հետ համագործակցությանը. Սարկոզիի համագործակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկնաբանները նույնիսկ անվանում էին «Մերկոզի»: