Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար Միթ Ռոմնին, ով համարվում է առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական հիմնական թեկնածուն, հերքել է, որ իր պապը բազմաթիվ կանայք է ունեցել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
«Իմ հոր հայրը պոլիգամ չի եղել: Հայրս մեծացել է մի ընտանիքում, որտեղ եղել են մեկ հայր և մեկ մայր, մի քանի եղբայրներ և մեկ քույր: Նրանք ապրել են Մեքսիկայում և գոհ են եղել դրանով, որքան ես կարող եմ դատել»,- ասել է մորմոն Ռոմնին:
Նշվում է, որ 19-րդ դարում մորմոնների մոտ բազմակնությունը տարածված է եղել, իսկ Ռոմնիի անվան շուրջ այս քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Մոնտանա նահանգի ղեկավար Բրայան Շվեյցերը հայտարարել է, որ Ռոմնին մեծ դժվարությամբ կարող է ստանալ քվեարկողների աջակցությունը, քանի որ նրա հայրը ծնվել է պոլիգամ ընտանիքում: