Այսօր վաղ առավոտյան ռուսական լրատվամիջոցները փոխանցեցին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե պայթյունը չկանխելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մենեջմենթը:
Նա նշել է, թե պայթյունը, որի հետևանքով զոհվել է 35 մարդ, հուշում է, որ տեղի են ունեցել խախտումներ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել այս ահաբեկչությունը:
Ի դեպ, երեկ շատ լրատվամիջոցներ հայտնել էին, որ իրավապահները տեղեկություններ են ունեցել կազմակերպվող ահաբեկչության վերաբերյալ, սակայն նրանք շտապեցին դա հերքել:
Հիմա մնում է միայն հարց տալ՝ իսկ ո՞վ է պատժելու Ռուսաստանի մենեջմենթին, ինչի մասին արդեն գրում են բլոգները, որոնք ՌԴ իշխանություններին մեղադրում են սլաքներն ուրիշի վրա ուղղելու և պատասխանատվությունից խուսափելու համար: