«Գեյերի և լեսբուհիների միություն զրպարտանքի դեմ» (GLAAD) կազմակերպությունը ապիլի 21-ին Լոս Անջելեսում անցկացված միջոցառման ժամանակ հանձնել է իր մրցանակները: Միջոցառման ժամանակ երկու մրցանակի է արժանացել Չազ Բոնոն: Մեկը` իր ռեաիլթի շոուի, մյուսը` հենց ինքն իր համար:
ACEShowBiz-ը հաղորդում է, որ Բոնոն մրցանակներից մեկը ստացել է իր Becoming Chaz-ի համար: Մյուսը Սթիվըն Կոլզակի մրցանակն է, որը Բոնոյին հանձնել է նրա մայրը` երգչուհի Շերը:
«Ականավոր կատագերական սերիալ» անվանակարգում մրցանակի է արժանացել Modern Family-ն: Հեռուստատեսության հետ կապված այլ կատեգորիաներում մրցանակի են արժանացել Drop Dead Diva-ն և Hot in Cleveland-ը:
Մեկ այլ մրցանակաբաշխություն լինելու է հունիսի 2-ին Սան Ֆրանցիսկոյում:










































