Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սերժ Սարգսյանը բացել է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը և այդ առիթով Երևանի քաղաքապետի պաշտոնական ընդունելությանը: «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից: Քաղաքապետարանում Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի առիթով թողարկված գեղաթերթիկի մարման արարողությանը, դիտել Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը նվիրված «Բուենոս Այրես» խորագրով արխիվային լուսանկարների ցուցահանդեսը:

Այնուհետև Հանրապետության ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ծրագրի բացման առիթով Երևան ժամանած հյուրերի հետ միասին քաղաքապետարանից քայլելով գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ դիտել է Երևանի հանրակրթական դպրոցների բազմաթիվ տաղանդավոր երեխաների մասնակցությամբ «ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ» խորագրով կավճանկարչության և գեղանկարչության աշխատանքները:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ այստեղ են աշխարհի շուրջ երեսուն երկրներից ժամանած ավելի քան հիսուն բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Բուենոս-Այրեսից: «Հիշարժան այս օրերին, նաև ողջ տարվա ընթացքում, մայրաքաղաքում, հանրապետության քաղաքներում և շատ այլ համայնքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են սպասվում: Դրանք մեկ գլխավոր նպատակ ունեն. ևս մեկ անգամ կարևորել գրքի դերը մեր կյանքում, ևս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղը և էությունը ցույց տալ, կրկին փաստել, որ մենք ոգու ժողովուրդ ենք և գիտենք գնահատել, պահպանել ու հարստացնել ոչ միայն հայոց, այլև համաշխարհային ու համամարդկային հոգևոր մշակութային ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, նրա լինելիության գլխավոր նախապայմանը»,- նշել է Ս. Սարգսյանը:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում