Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

«Ժողովրդավարական շարժումների համար Եվրոպան ու Արևմուտքը լավ օրվա ընկերներ են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի  ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:


Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հայաստանյան այցը: Նա հայտարարեց, որ միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղբանտարկյալ» եզրույթը, և ինքը չի կարող այն օգտագործել: Նախկին գնահատականների համեմատ, նա այս անգամ նկատելի մեղմ էր իր արտահայտություններում: Սա ինչի՞ հետևանք է, քաղաքական որոշումը հասել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի՞ն:


Այդ եզրույթի գործածությունն իսկապես կապված է որոշ իրավական բարդությունների հետ, եթե նույնիսկ շատ ու շատ դեպքերում այդ բարդությունները կարողանում են անտեսել: Եվրոպայի խորհրդում հիմա նույնիսկ մի բանաձևի նախագիծ է քննարկվում, որի նպատակն է հնարավորինս հստակեցնել «քաղբանտարկյալ» եզրույթի իմաստն ու կանոնակարգել այդ եզրույթի պաշտոնական  գործածությունը: Քանի դեռ նման հստակություն չկա, եվրոպական պաշտոնյաները շարունակելու են զգուշավորության այդ պրակտիկան, հատկապես այն դեպքերում երբ ավելի համարձակ լինելը քաղաքականապես դժվար է, իսկ մերը ցավոք այդ դեպքերից է: Պարոն Համարբերգն ըստ ամենայնի նաև որոշել է խուսափել Հայաստանի իշխանությունների հետ անիմաստ իրավագիտական պոլեմիկայի մեջ մտնելու հեռանկարից և կենտրոնանալ գործնական քայլերի ու արդյունքների վրա:  Այլապես, նա չէր այցելի քաղբանտարկյալներին, չէր հանդիպի նրանց հարազատների հետ, չէր հորդորի Հայաստանի իշխանություններին նրանց ազատ արձակել և այլն: Իսկ այցելությանն ամբողջական ու վերջնական գնահատական տալուց ես առայժմ ձեռնպահ կմնամ: Դա ես կանեմ այն բանից հետո, երբ Հանձնակատարը կհրապարակի այցելության վերաբերյալ զեկույցը, և երբ այցելության արդյունքների մասին մի փոքր ավելի հստակ պատկեր կունենանք:


Մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ Հայաստանի հարցը չի քննարկվում. կքննարկվեն` վրացռուսական թեման, Բելառուսի, Մոլդովայի հարցերը: Ինչո՞վ եք բացատրում Եվրոպայի կոշտ դիրքորոշումը Բելառուսի իշխանությունների նկատմամբ` մինչև պատժամիջոցների կիրառումը, իսկ Հայաստանի իշխանությունների նկատմամբ`նման տոլերանտությունը: Այս երկակի չափանիշների կիրառումը ինչի՞ արդյունք է:


Ինձ թվում է` վաղուց արդեն ժամանակն է, որ մենք թոթափենք այն պատրանքը, թե ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Եվրոպայի ու Արևմուտքի համար կարևորագույն առաջնահերթություն է:  Չկա նման բան:  Ժողովրդավարական շարժումների համար Եվրոպան ու Արևմուտքը լավ օրվա ընկերներ են: Այսինքն՝ նրանք պատրաստ են այդպիսի շարժումների կողքին կանգնելու միայն և միայն երբ դրա համար կան լրացուցիչ աշխարհաքաղաքական կամ տնտեսական շարժառիթներ: Այլապես նրանք կարող են ոչ միայն անտարբեր, այլև բացահայտորեն թշնամաբար տրամադրված լինել այս կամ այն ժողովրդավարական շարժման կամ նույնիսկ ժողովրդավարական իշխանության հանդեպ: Նույն Արևմուտքն էր ի վերջո, որ չհանդուրժեց Մոսադեքի ժողովրդավարական կառավարությունն Իրանում, Արբենցի կառավարությունը Գվատեմալայում, Ալիենդեինը` Չիլիում, հիմա էլ ընկել են Չավեսի ետևից Վենեսուելայում, հրաժարվում են ճանաչել պաղեստինյան ընտրությունների արդյունքները, ատամներով պաշտպանում են սաուդյան, հորդանանյան և այլ միապետական ու բռնապետական ռեժիմները: Այնպես որ, երբ որևէ եվրոպացի կամ  ամերիկացի սկսում է իմ ներկայությամբ ճամարտակել ժողովրդավարությունից, ես անմիջապես սկսում եմ ստուգել գրպաններս: Բոլորին խորհուրդ եմ տալիս անել նույնը:


Քանի որ առիթ է ստեղծվել այս թեմային անդրադառնալու, ուզում եմ ևս մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որը երեսպաշտությունից ու երկակի չափանիշներից պակաս նողկալի չէ:  Խոսքն այն մասին է, թե այսօր Արևմուտքում ովքեր են որոշում ժողովրդավարություն ասվածի բովանդակությունն ու օրակարգը:  Դա հիմնականում անում են կուշտ, ապահով, ձանձրացած և, որ ամենակարևորն է,  «անլվա զանգվածների» ու նրանց խնդիրների նկատմամբ պաթոլոգիկ ատելությամբ ու քամահրանքով լցված մարդիկ, որոնց համար դասական իմաստով ժողովրդավարական պայքարը ոչ միայն ոգևորության ու ոգեշնչման աղբյուր չէ, այլ վախի ու մտահոգության առարկա: Իմիջիայլոց, սա միայն օտարների նկատմամբ վերաբերմունքի մեջ չէ, որ դրսևորվում է: ԱՄՆ-ի պես երկրում օրական մի քանի միլիոն մարդ թերսնված անկողին է մտնում, բայց այդ երկրի քաղաքական վերնախավի առաջնահերթ դարդ ու ցավը հոմոսեքսուալիստներին օրինական ամուսնության իրավունք տալ-չտալու խնդիրն է:  Եթե դրանք ու դրանց եվրոպական նմանակներն են ժողովրդավարություն կոչվածի բովանդակությունն ու օրակարգը սահմանողները, իսկապես զարմանալու ոչինչ չունենք: Իսկ եթե մեր առաջնահերթ խնդիրն այդ զանգվածի համակրանքը շահելը դարձնենք, ուրեմն հանրահավաքներ պետք է անենք, պահանջելով ասենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին չմերժի կնքել տրանսվեստիտներին կամ որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավասար պայմաններ ստեղծի տղաների ու աղջիկների համար:  Այլապես, մեր պայքարի նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ միշտ էնտուզիազմի պակաս է լինելու, մանավանդ որ` ռուսներին աջ ու ձախ չենք հայհոյում:


– Հայաստանի հարցով նոր համազեկուցողի` Աքսել Ֆիշերի մասին ի՞նչ տեղեկություններ ունեք, հաստատե՞լ եք նրա հետ շփումներ, տեղյա՞կ եք, թե երբ կժամանի Հայաստան:


– Պարոն Ֆիշերի հետ անձնական շփումներ դեռ չեմ ունեցել, բայց ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ նա խիստ մտահոգիչ է համարում քաղբանտարկյալների առկայության փաստը: Ինչ վերաբերում է նրա առաջիկա այցելությանը, ապա այն տեղի կունենա մարտի երկրորդ կեսից ոչ շուտ, չնայած նախապես խոսակցություններ կային, որ այդ այցելությունը պետք է տեղի ունենար փետրվարին:  Հավանաբար որոշել են, որ ճիշտ կլինի գալ ապրիլյան նստաշրջանից ոչ շատ առաջ:


– ԵԽԽՎ նախագահը ազգությամբ թուրք է, ԵԽ նախարարների խորհուրդը ղեկավարում է Թուրքիան, այս պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի անելիքները` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում:


– Եթե ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցում Հայաստանն այսքան խոցելի չլիներ և եթե Հայաստանի պատվիրակությունն ստիպված չլիներ իր ժամանակն ու ռեսուրսները ծախսել իշխանությունների հակաժողովրդավարական վարքագծի պաշտպանության վրա, նման բաներն այդքան մեծ մտահոգության առարկա չէին լինի, մանավանդ որ` Եվրոպայի խորհուրդը որոշակի մեխանիզմներ ունի հակակշռելու այս կամ այն երկրի ներկայացուցիչների՝ իրենց պաշտոնները սեփական երկրի շահերին ծառայեցնելու գայթակղությունները:  Եվրոպայի խորհրդում կամ ընդհանրապես միջազգային որևէ ատյանում Հայաստանի շահերը հնարավորինս արդյունավետ պաշտպանելու համար մենք պետք է պարզապես վերացնենք այդ խոցելիությունը: Քանի դեռ մենք դա չենք արել, մենք խնդիրներ ենք ունենալու անկախ այն բանից, թե ԵԽԽՎ նախագահը որ երկրի ներկայացուցիչ է կամ Նախարարների խորհուրդը որ երկիրն է ղեկավարում:


– Մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, ԵԽԽՎ խմբակցություններում գումարվելիք բյուրոյի նիստերում պետք է քննարկվեր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործունեության հարցը` անցյալ տարեվերջին «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի արդյունքում։ Մենք տեղեկացրել էինք, որ արդեն կասկածի տակ է Դավիթ Հարությունյանի` Սերբիայի Հանրապետությունում ԵԽԽՎ համազեկուցողի պաշտոնում աշխատելու նպատակահարմարությունը։ Սա որևէ լուրջ հետևանք կարո՞ղ է ունենալ, պատվիրակության անդամին անվստահություն հայտնելու նախադեպեր ձեզ հայտնի՞ են:


– Ես նման նախադեպերի մասին տեղեկություն չունեմ, բայց եթե նման հարց իսկապես քննարկվում է, և եթե ԵԽԽՎ-ում պարոն Հարությունյանի բացատրությունները բավարար չհամարեն, ապա այդ քննարկումները չեն կարող անհետևանք մնալ: Դա առնվազն կասկածի տակ կդնի հետագայում պատվիրակության ղեկավարի արդունավետ աշխատելու կարողությունը:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում